Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.12.2015 | 00:01

Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։ Իմաստությունն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրա իջնող հրից, ուր որպես չարիքի վկա՝ հողերը ծխալով դեռևս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, և ուր որպես անհավատ հոգու հիշատակ՝ կանգուն է աղի արձանը։


Իմաստություն Սողոմոնի 10. 5-7

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ